Եթե դուք ցանկանում եք հանդիպել ամուսնացած տղամարդու հետ՝ պետք է հիշեք հետևյալը.
* Նրա կինը միշտ էլ ավելի լավն է, քան Դուք ...ՄԻՇՏ... Նույնիսկ եթե նա հազար անգամ ավելի վատն է: Ահա թե ինչու նա երբեք նրանից չի հեռանա:
* Նրա կինն իրավունք ունի (ինչպես ռուսը կասեր) «сделать» ему мозги, իսկ Դուք՝ ոչ: Ձեզ հետ նա ցանկանում է հանգստանալ, ոչ թե լարված լինել:
* Նա երբեք չի օգնելու Ձեզ (երբեմն, թերևս միայն նյութապես, բայց դա օգնություն չի, դա ուղղակի ծախս է):
* Նրան հետաքրքիր չի, թե Դուք քանի ժամ եք քնում գիշերը:
* Ձեր հանդիպումների ձևաչափը կսահմանափակվի սեքսի վրա ծախսված ժամանակով:
* Ցանկացած (լսում եք, «ցանկացած») մի այլ կին կարող է գրավել Ձեր տեղը, քանի որ, ըստ էության, բոլորն էլ նույնն են նրա համար:
* Նրան պետք չի Ձեր սերը, (դա ավելորդ է և կարող է առաջացնել խնդիրներ)։
* Դուք միասին երբեք չեք հայտնվի հասարակական վայրերում:
Եվ հիշեք ամենակարևոր բանը.
Նա, անկախ ամեն ինչից, ինչ էլ ասի՝ Ձեզ չի սիրում, չի սիրել ու երբեք չի սիրի (նույնիսկ եթե Դուք շատ գեղեցիկ, բարի, նուրբ և քնքուշ էակ եք), որովհետև Դուք ի սկզբանե կիսել եք նրան մեկ այլ կնոջ հետ: