Մի պահ պատկերացրեք, որ ինչ-որ մեկն առավոտյան Քիմին ու ամուսնուն ներկայացնում է վերջի օրերին հայերի արձագանքները նրանց հասցեին: Մի պահ պատկերացրեք Քիմին ու ամուսնուն` նրանց հոգեկերտվածքը, հնարավորություններն ու հայտնիությունը:
-Ուրեմն, երեխեք ջան, առավոտից իրիկուն խոսում են Քիմի բարոյականության մասին: Չնայած որ քո պոռնո հոլովակը խոսողներից ոչ ոք չի տեսել, բայց դրա մասին էլ են խոսում: Մի քանիսը խոսում են, թե ոնց կարող են քեզ ճիշտ օգտագործել: Մի քանիսը հարամ են համարում այն հողատարածքը, որ քեզ նվիրել են ու որտեղ Աստված գիտի, թե դու երկրորդ անգամ կայցելես, թե՝ ոչ: Մի սերիալային դերասան ուզում է քեզ սաունա տանի, մեկն էլ հայտարարում է, որ դու պիտի իրեն փող տաս, որ հետդ ընթրի: Բոլորը խղճում են ամուսնուդ, որ այսքանից հետո դայակի կարգավիճակ է ստանձնել ու զարմանում են, որ մինչև հիմա` փոխանակ քեզ քոթակի, երջանիկ վայելում է կյանքը քո հետ:
Դե հիմա պատկերացրեք այս ամենը լսելուց հետո ընտանեկան զույգի անկեղծ ու համարժեք պատասխանը.
- WTF ????
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել