Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա...

Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք, վերադարձել է, ի՞նչ եք ուզում:

Այս հայուհին, այո, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է՝ տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին, ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: Անկախ ձեր վերաբերմունքից Քիմի հանդեպ՝ այդ հայուհին ամբողջ աշխարհին, ամեն դեպքում մի մեծ զանգվածի, լուր հասցրեց, որ կա Հայաստան, կա հայոց մշակույթ, կա պատմություն իր դաժան էջերով, և կան հայեր, որոնք հիշում են և պահանջում, գոնե դա գնահատեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել