Շոու-բիզնեսի աստղիկների ներողությունների շարանը այս անգամ երկար ձգվեց: Հիմա էլ Սյուզի Մելիքյանի հերթն է ներողություն խնդրելու:) ՈՐՏԵՎ Սյուզին հետեւելով իր վերջին տեսահոլովակից հետո համացանցում ծավալված մեկնաբանություններին, արձագանքել է որ ընդունում է մայրենի լեզվի աղավաղման հետ կապված քննադատությունները: «Ավելի լավ կլիներ` «որովհետեւ» հնչեր, ընդունում եմ: Եթե նորից ձայնագրվեի երգը, հաշվի կառնեի սխալս: Գիտեմ, որ ճիշտ ձեւը որովհետեւն է, բայց քանի որ երգի բառերը գրել են «Մեծ Հայք» խմբի ռեփերները, մաքուր գրական տեքստ չի ստացվել: Ես չեմ խառնվել ու չեմ ցանկացել այն փոխել: Այս ոճի մեջ իմ առաջին երգն է, բնական է, որ պետք է քննարկվեր: Բավական շատ արձագանքներ եմ ստացել, եթե չքննարկեին, կմտածեի, որ հետաքրքիր չի ստացվել: Չգիտեմ, այս ոճում հետագայում նորից կերգեմ, թե` ոչ»: Իհարկե լավ է, որ նա ընդուն է իր սխալը, նույնիսկ պատրաստվում է երգը նորից ձայնագրել, բայց հնարավոր չէր երգը ձայնագրելուց առաջ մտածել, որ ՈՐՏԵՎ-ը սիրուն չի :))) Սպասենք տեսնենք հաջորդը ով է զղջալու: Իսկ մենք միշտ պատրաստ ենք ներել մեր ներողություն խնդրող «սիրելիներին» ))))