Մի ժլատի ձեռքից մի զուզա* ընկավ: Իսկույն բարձրացնելով այն, նա համբուրեց դրամը, շոյեց եւ դիմեց նրան հետեւյալ խոսքերով.
- Դու ինձ համար եւ հայր ես, եւ մայր, եւ եղբայր, եւ ընկեր: Որքան քաղաքներ ես թափառել, որքան ծովեր ես անցել: Ինչքան հարուստների ես աղքատացրել, ինչքան աղքատների ես հարստացրել: Ինչքան աղջիկների ես զրկել կուսությունից, ինչքան գեղեցկուհիների ես անբարոյական դարձրել:
Դրամը դնելով գրպանը, նա ավելացրեց.
- Հիմա գնա այնպիսի տեղ, որտեղից դու արդեն ոչ մի տեղ չես հեռանա: Այլեւս դու չես խանգարի մարդկանց հանգիստը:
*Զուզա – մանր դրամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: