Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը  այսօր կոչ է արել «ողջամիտ կոնսենսուսի» գալ  Հայոց ցեղասպանության հարցում, որը տեղի է ունեցել հարյուր տարի առաջ՝ Օսմանյան կայսրության օրոք, և ցանկություն է հայտնել «բուժելու վերքերը և արագացնելու ժողովուրդների միջև խաղաղություն ու հաշտեցում հաստատելուն ուղղված  քայլերը», որին դեռ չեն հասել:

Ինչպես հայտնում է ABC.es-ը`  EFE գործակալությանը հղումով, այս մասին Հռոմի պապն ասել է` ողջունելով Հայ կաթոլիկ եկեղեցու Հայրապետական Սինոդի (բարձրաստիճան հոգևորական ժողով) արքեպիսկոպոսներին, ովքեր Վատիկան են ժամանել` ներկա գտնվելու ապրիլի 12-ի Սուրբ պատարագին, որը մատուցելու է Ֆրանցիսկոս պապը:

Ինչպես հաղորդում է  Սուրբ Աթոռը` Հռոմի պապն արքեպիսկոպոսներին  հայտնել է, որ պատարագի ժամանակ կաղոթի զոհերի հիշատակի համար և կխնդրի, որ աստվածային ողորմությունն օգնի «բուժել բոլոր վերքերն ու քայլեր ձեռնարկել  ազգերի միջև խաղաղություն ու հաշտություն հաստատելու համար, որոնք դեռ համաձայնության չեն եկել այդ վշտալի իրադարձությունների շուրջ»:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում քրիստոնեության վաղնջական պատմությանը` դեռևս 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել