WOW, մենք Հայաստանում, պարզվում ա ունենք հեռախոսամարքեթինգ, ինձ դզեց էտ փաստը ու ասեմ ՇԱՏ լավ էր արած:
Ուրեմն, ինչի մասին ա խոսքը: Հենց նոր քաղաքային հեռախոսին էկավ զանգ (երևի մենակ ինձ չէր էկել :p) հեռախոսի այն կողմում Հրանտ Թոխատյանն էր, տեքստը այսպիսինն էր. 
«Բարև ձեզ, ես Հրանտ Թոխատյանն եմ, գիտեմ շատ զբաղված եք, բայց մի րոպե լսեք ինձ խնդրում եմ, գիտեմ բոլորիս վիճակը վվիճակ չի, բայց հեռավոր գյուղերում վիճակը շատ ավելի վատ ա, էկեք աջակցենք իրանց, զանգեք 090008000 համարով և դուք կնվիրաբերեք 500 դրամ Համահայկական Հիմնադրամին, հեռավոր գյուղերում *****... շնորհակալություն»

Ինձ դզեց նոր հաղորդակցման գործիքի առկայությունը Հայաստանում, ես զանգեցի ու նվիրաբերեցի:
Ապրեն կազմակերպողները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել