Ինչ-որ մարդիկ Տաթևի վանական համալիրի մոտից ապամոնտաժել ու անհայտ ուղղությամբ տարել են Տիգրան Սարգսյանից հուշ մնացած 170000 $-անոց բիոզուգարանը: Պետական գերատեսչությունները ոչ մի պատասխան չեն տալիս դեպքի առիթով, և բիոզուգարանի հետագա ճակատագիրն անհայտ է, անգամ չեն հայտնում, թե ով է այն տարել և որ ուղղությամբ: Փաստորեն, հայկական տուրիզմի վերջին տարիների ծանրակշիռ ատրիբուտից զրկվեցինք` առանց անգամ այն օգտագործելու: Ինչպես անհեթեթ ձևով գումարը փոշիացնելով այն գնեցին, այնպես էլ անհեթեթ ձևով շուտով կբացատրեն նրա անհետանալը:
Մի կողմից էլ մտածում եմ, որ բարձրաշխարհիկ հյուրերին դիմավորելու կապակցությամբ գուցե փոխելու են հույժ կարևոր օբյեկտի դիսլակացիան և վերջապես նրա բացումն են անելու: Չգիտեմ, բայց որ Աբու Հասանի մաշիկների ճակատագրին են արժանանալու անիմաստ ձեռք բերված զուգարանները, կամաց-կամաց փաստի է վերածվում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/783505375064344?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել