Հոկտեմբերի 23-ը Գովազդի աշխատակցի օրն է: Սա Ռուսաստանում գովազդ ստեղծողների, գովազդատուների, մարկետոլոգների եւ PR-մենեջերների մասնագիտական տոնն է, որը նշվում է 1994թ-ից: 
«Գովազդն առեւտրի շարժիչն է»- այս թեւավոր ասացվածքն օգտագործում է Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի համահեղինակած «12 աթոռ» ֆիլմի անմոռանալի հերոս Օստապա Բենդերան: Իսկ դա նշանակում է, որ հոկտեմբերի 23-ը ստեղծագործ մարդկանց օրն է, ովքեր անգնահատելի ավանդ ունեցան առեւտրի բնագավառում, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսությունում:
«Գովազդ» բառն առաջացել է լատիներեն “reclamare”` «աղաղակել» բառից: Ըստ հին հռոմեական մշակույթի փորձագետների` նախկինում հանդիսավոր երթերը կրել են գովազդային տարրեր, կատարելով գովասանքի եւ մարտական դժվարություններն հաղթահարելու կարողության գնահատման ֆունկցիաներ:
Մեր օրերում գովազդը դժվար գիտություն է: Ապրանքների վաճառքի եւ ծառայությունների գովազդի վրա հսկայական գումարներ են ծախսվում: Բայց գովազդի նպատակը շարունակում է մնալ նույնը` առանձնացնել արտադրանքը մրցակիցների արտադրանքից, մեծացնել արտադրանքի ծավալները եւ ավելացնել վաճաքի քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել