Հանճար ենք ինքներս մեզ անկյուն խցկելու, փակուղու մեջ պահելու: Ամբողջ աշախարհը ճանաչում է Հայոց Ցեղասպանության եղելության փաստը (անգամ Ցեղասպանություն տերմինը միջազգային իրավունքում ներմուծվել է 1915 թվականի Եղեռնի հիման վրա), բայց մենք ստեղծում ենք խմբեր օնլայն և իրական տարածքներում և պայքարում Ցեղասպանության ճանաչման համար (усилия мимо, что называется):
Հաղթել ենք Ղարաբաղյան պատերազմում, փոխանակ խոսենք հաղթողի դիրքերից, իջնում ենք ադրբեջանական էժանագին պրոպագանդայի մակարդակին, մրցում, թե ում մոտ ինչքան է ցեղասպանություն եղել ու բացի դրանից, ինչն ամենակարևորն ու վտանգավորն է` լուրջ կարծում, որ հեսա կպարտվենք ու Ղարաբաղը մեր ձեռքից կվերցնեն: Սա կոմպլեքս է, որը պետք է արմատախիլ անել, սա մեր մեջի ստրուկն է, որ դարերով հարմարվել է, վերածվել մսի ու արյան ու ձևվավորել արխետիպեր ու չենք ուզում ազատվել նրանից:
Հարմարվել ենք "բռնաբարվածի" կարգավիճակին, նեղճակատությանը և չենք ուզում դուրս գալ այդ արատավոր շրջանից: ԲԱՎԱԿԱՆ Է!!!!
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/4388314238657
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել