Մեկնարկում է «Ոչ մի կոպեկ 

Քիմ Քարդաշյանից» շարժումը

Ազգային ժողովն այսօր աշխատում է կրկնակի ծանրաբեռնված. բացի հաստատված օրակարգից խորհրադարանը քվեարկեց մի շարք նոր օրենքների շուրջ: Մասնավորապես, ապրիլի 8-ից հատուկ հարկ է սահմանվում ՀՀ տարածքում ռեալիթի շոուների նկարահանումների համար: Մեկ այլ որոշմամբ` մեկից ավել ազգանուն ունեցող զբոսաշրջիկները Հայաստան մուտք գործելիս պետք է վճարեն 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ այս նոր օրենքները որևէ կապ չունեն Քիմ Քարդաշյանի այցի հետ. «Ռեալիթի շոուները հարկելու մասին օրենքը մենք մի քանի տարի է` քննարկում էինք: Իսկ այն փաստը, որ Քարդաշյանն ամուսնանալուց հետո դարձել է Քարդաշյան Ուեսթ, նույնպես ոչ մի կապ չունի մեր նոր տուրքի հետ: Ուղղակի երկու ազգանունը լրացուցիչ ծանրաբեռնում է մաքսային ծառայությունների աշխատակիցներին»: Նա հավելեց, որ մոտակա մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է հետևյալ սննդամթերքի զգալի թանկացում` խորոված, թան, տոլմա, պանիր, թարխուն, քյաբաբ և տնական օղի:

Մեկնարկում է «Ոչ մի կոպեկ Քիմ

 Քարդաշյանից» շարժումը

Արաբկիրի թաղապետարանը, որը երեկ տուգանք սահմանեց Արաբկիրի տարածքում անգլերեն խոսելու համար, նույնպես հերքում է, որ որոշումը պայմանավորված է Քիմ Քարդաշյանի այցով: Երևանի ավագանի Ստյոպա Սաֆարյանը, այնուամենայնիվ, որոշակի օրինաչափություն է տեսնում այս ամենի մեջ. «Պարզից էլ պարզ է, որ իշխանություններն ուղղակի փորձում են մաքսիմալ գումար կորզել հեռուստաաստղից. բյուջեն լցնելու խղճուկ փորձեր են»:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Marriott հյուրանոցի շրջակայքում կրկին հայտնվել են պարկովշիկներ, որոնք, սակայն, արդեն պահանջում են 700 դրամ: Անշարժ գույքի շուկայում աշխատող մասնագետներն արձանագրել են Ամիրյան փողոցի վրա գտնվող բնակարանների կտրուկ արժևորում: Իսկ Արտաքին գործերի նախարությունում աշխատող տղամարդիկ որոշել են մոտակա մեկ շաբաթը մինչև ուշ մնալ աշխատանքի վայրում: «Ոչ մի կապ չունի այն փաստի հետ, որ ուղիղ Marriott-ին ա նայում պատուհանս: Իրոք լիքը գործ ունեմ անելու», – վստահեցրեց 24-ամյա կցորդ Գառնիկ Մելքումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել