Գարիկ, դու էլ հանդիսանում ես իսկական հայ «տղամարդու» էտալոնը: Հայրենի լավագույն հումորիստներից մեկը (էս լռիվ լուրջ)՝ Գարիկը, մեկ-մեկ տխրեցնում է.... Մարդը դրած, ի դեմս Քիմի ու Անժելա Սարգսյանի, փորձում ա ձեռ առնել ու քննարկել, որ Քիմն ու Անժելը վաբշե հայ առաքինի աղջիկ կոչվելու իրավունք չունեն... Ձև չի, որ ես չհամաձայնվեմ իրա հետ, կիսում եմ իրա կարծիքը.... Բաաայց... Այ Ալամեզո, դու, տղա լինելով հանդերձ, բռնել՝ հանրային կերպով քննադատում ես Քիմի (ստեղ երևի Քիմի սկի տանձին էլ չի) առաքինությունն ու Անժելային ես քաշում օնլայն հարթակում, հա՞ (այ ստեղ երևում ա Գարիկի «ջենտլմենությունը»)...
Բա դու խոսում ու տեղին քննադատում ես հայ առաքինի աղջկա կերպարը, բայց քեզ միևնույն ժամանակ չես պահում՝ որպես հայ իսկական տղամարդ.... Բա ստեղ ճիշտը ո՞րն ա։ Դա տղայավարի ա, հաա՜, հելել ես՝ փակած թեման տղա հալովդ բացում ես ու, Անժելայի անունը նորից շոշափելով, գցում կրա՞կը, էս տղայության հայեցին ա, հա՞: Նման համեմատություն որ ես կամ էն մյուսը կամ էն մյուսը անեինք, ոչինչ, բայց դու, լինելով հայ ՏՂԱՄԱՐԴ, աստղ, եկել ես՝ ինքնահաստատվելու համար Հայ ՆԱԽԿԻՆ ԱՍՏՂ կնոջ վրա ես կայֆավատ անո՞ւմ: Ամո՛թ ա, Գարիկ, ճիշտ չես անում:
Հ.Գ. Հա, մեկ էլ որ իմանայիր՝ Քիմը քեզ գոնե կբարևեր կամ անունդ կասեր, դու մի 200 կիլո հաց, մի 564651 կիլո աղ կառնեիր ու վազելով գնայիր օդանավակայան՝ Քիմին դիմավորելու:



