(Դիվերսիայի հետքերով) Եղնիկներում անցկացրած վերջին օրվա նկարահանումները... Այցելեցինք գիշերն ականանետներով ռմբակոծված մեր դիրքերը՝ նախ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է, երկրորդն էլ, որպեսզի տեսնենք, թե արդյո՞ք տղերքն ընկճված են վերջին օրերի թշնամու խիստ ակտիվ լինելուց, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ մեր նկարահանումներից ընդամենը մի քանի օր առաջ էր նույն այդ դիրքերից մետրերի վրա դիվերսիոն հարձակում եղել, ինչի արդյունքում, ցավոք, մենք ունեցանք 4 զոհ: Ադրբեջանական դիվերսիոն խումբն ամբողջովին ոչնչացվեց, ինչպես նաև նրանց օգնության եկած ասքյարներից մի քանիսը: Տեսանյութի սկզբում, ուր կանգնած խոսում եմ, մեր հեռանալուց մի քանի րոպե հետո հերթական ականը պայթեց, ինչին հաջորդել են մեր տղաների պատժիչ գործողությունները, որի շնորհիվ էլ թշնամին համեմատաբար խաղաղվել է վերջին շաբաթվա ընթացքում: Փառք մեր զավակներին, որ այսօր պահում-պահպանում են մեր երկրի ու երկրում մնացած բնակչության և երկրից հեռացածների ազգականների անդորրն ու խաղաղությունը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել