
Երբ որ սահմանին մեր զինվորին ադրբեջանցին կամ թուրքը սպանում է անխղճորեն, նման բուռն արձագանք ու «քաղաքակիրթ» մեկնաբանություններ ոչ մի օգտատեր չի գրում ու էդ ցավով տառապում, բայց որ Քիմ Քարդաշյանը պետք է գա ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր ժողովրդի կողքին լինի, բոլորդ ձեր Նոր Տարվա համար բուդ առնելու վարկերն ու մարդկանց մոտ հարուստի տպավորություն թողնելու համար ապառիկ վերցրած i-phone-ների փողերը փակելու փոխարեն ընկել եք ֆեյսբուքյան էս պատի տակ, էն պատի տակ, ձեր գլխից մեծ կարծիքներ եք հայտնում ու վիրավորում մի մարդու, ում չափ բարեգործություններ ոչ մի քոմենթ գրող չի արել, ու ՉԵՔ ԷԼ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ, քանի դեռ ընկած եք սրա-նրա կյանքը քննարկելով ու քննադատելով: Ավելի լավ է դրա տեղը գնաք՝ Ցեղասպանության մասին մի երկու բան կարդաք, որ Քիմը Քարդաշյանը (մարդ ես, բախտ վիճակվի՝ ձեր դիմաց դուրս գա) հարց տա, ԽԱՅՏԱՌԱԿ ՉԼԻՆԵՔ, ՄԵՐ ԱԶԳԻՆ ԷԼ ՁԵՐ ՀԵՏ ԽԱՅՏԱՌԱԿ ԱՆԵՔ: