Այն, որ Միքայել Պողոսյանը միայն 15 րոպե է դիմացել «Սուպեր մամա» ֆիլմի դիտմանը, դա նորմալ է, իր իրավունքն է: Կարող էր նաև չդիտել, ինչպես օրինակ՝ ես: Բայց չեմ հասկանում, երբ կինոյի մասին օրենքի քննարկմանը նման արտահայտություն է անում: Եղբայր, դու ոչ Մալյան ես, ոչ Դովլաթյան և ոչ էլ հայկական կինոն հանել ես միջազգային ասպարեզ: Դու քո գործը անում ես պետության բյուջեից ֆինանսավորման հաշվին, Հայկը՝ իր ընկերների: Համենայնդեպս, Հայկ Մարությանը, որքան գիտեմ, ոչ մի անգամ պետբյուջեի հաշվին ֆիլմ չի նկարել: Այս պատմությունը շատ նման է, երբ թատրոնի «գործիչներից» ոմանք «տրաքում» էին Վարդան Պետրոսյանի լեփ-լեցուն դահլիճներից: Եվ ընդհանրապես, ո՞վ ասաց, որ դու արդեն կինոգործիչ ես: Վերևներում լավ «բարեկամներ» ունենալը չի նշանակում, որ հայկական կինոյի բախտը քո ձեռքերում է: Ինձ թվում է՝ հայկական կինոյին ոչ ոք էլ չի կարող փրկել: Փրկության համար հեղափոխական և շրջադարձային մոտեցումներ են պետք, որի կամքը մենք չունենք: Աստված տա, սխալվեմ, բայց այս՝ ընտրած ճանապարհը ոչ թե փրկություն է, այլ գերեզմանին տապանաքար տեղադրելու պես մի բան: Մի ասացվածք կա. «Խռխռացողին դանակը կփրկի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել