Interpress.am-ը գրում է.
Լեսովո, Բուլղարիա – Մոտ երկու տասնամյակ առաջ փութաջանորեն սահմանային ցանկապատ կառուցվեց, որը ծրագրել էր մարդկանց դուրս չթողնելու համար: Սակայն բուլղարական իշխանությունները 20 տարի անց դարձյալ քրտնաջան աշխատում են թուրքական խորդուբորդ սահմանի երկայնքով կառուցել նոր ցանկապատ, այս անգամ մարդկանց ներս չթողնելու համար:
Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների հոսքն աճում է, իսկ դրանց մեջ կարող են լինել ջիհադիստներ, որոնք պատրաստ են ահաբեկչական հարձակումներ իրականացնել: Եվրոպան, այդ թվում նախկին կոմունիստական այս երկիրը, որը քառորդ դար առաջ մտահոգված էր իր քաղաքացիների դեպի ազատություն արտահոսքով, ուժեղացնում է պաշտպանությունը շատ ճակատներում:
Վերջին 16 ամիսներին Բուլղարիան իրականացնում է մի ծրագիր, որը նման է Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին՝ սահմանային շատ սպաներ, հսկողության նոր սարքավորումներ և սահմանային ցանկապատ առաջին 20 մղոն հատվածում, որն ավարտվել է սեպտեմբերին: Բուլղարիա-Թուրքիա սահմանի խստացումը ամբողջ մայրցամաքում տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտների վրա ներգաղթի աճի հետևանքների մասին քարոզչության վառ դրսևորումն է: Անցյալ տարի ավելի քան 200.000 փախստականներ են թափանցել Եվրոպայի ցամաքային և ծովային սահմանները, այդ թվում նրանք, ում հաջողվել է աննկատ մնալ:
Հականերգաղթային տրամադրությունները մեծանում են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Չեխիայի Հանրապետությունում և ամբողջ մայրցամաքում: Ազգայնական կուսակցությունների կողմնակիցները շատանում են և նրանք սպառնում են առավելության հասնել այն վայրերում, որտեղ ավանդական կուսակցությունների ազդեցությունը մեծ է:
«Աջ թևի վերելքը Եվրոպայում փախստականների հոսքի արձագանքն է», – ասաց Բորիս Չեշիրկովը, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը Բուլղարիայում:
Եվրոպայի մեծ մասը, որը պայքարում է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու համար, թանկ է վճարում փախստականների հոսքի մասին հոգալու դիմաց: Եվրոպական այնպիսի երկրներն, ինչպիսին է Բուլղարիան՝ Եվրամիության ամենաաղքատ անդամը, գերձգում են ազգային բյուջեները:
Միաժամանակ, դրվագները, ինչպիսին օրինակ հունվարին Փարիզում երգիծական Charlie Hebdo թերթի գրասենյակների վրա կատարված հարձակումն էր, մեծացրել է անհանգստությունը, որ տեղացի ջիհադիստներն ու օտարերկրյա զինյալները կթաքնվեն փախստականների հոսքում: «Հենց հիմա, Թուրքիայի արևմտյան մասում, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մոտ, ամենայն հավանականությամբ, հազարավոր սիրիացի փախստականներ կան, որոնք սահմանն անցնելու հարմար առիթի են սպասում», – ասել է Մարկ Պիերինին՝ Եվրոպական Կարնեգիի Թուրքիայի և Մերձավոր Արևելքի փորձագետը: «Եթե դուք խոսում եք ջիհադիստների վերադարձի մասին, ապա ի նկատի ունեք տասնյակներին»:
Սլավչո Վելկովը, Բուլղարիայի անվտանգության հարցերով փորձագետն ու համալսարանի դասախոսը համոզված է, որ Բուլղարիայով ջիհադիստների շարժումն ավելի մեծ է, քան իշխանությունները խոստովանում են:
«Ես այստեղ շատ զինյալների եմ տեսել», – ասել է նա: «Երբ նրանց նկատեցի կենտրոնական ավտոկայանում, զրույցի բռնվեցի: Երբ հարցրեցի, թե ուր են գնում, նրանք, ասացին՝ գնում ենք դրախտ»:
Բուլղարիայի նոր ցանկապատին ուղղված ջանքերն ինչ-որ չափով նպաստում են գտնելու Եվրոպա ներթափանցելու այլ մաքսանենգ ուղիներ:
«2012 թվականին Հունաստանը խստացրեց անվտանգությունը Թուրքիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում, ցանկապատ կառուցեց: Արդյունքը եղավ այն, որ հոսքը փոխվեց դեպի բուլղարական սահման», – ասաց Գիլ Արիաս Ֆերնանդեսը, Ֆրոնտեքս գործակալության գործադիր տնօրենի տեղակալը, որը համակարգում է ամբողջ Եվրամիության սահմանային պաշտպանությունը:
Հենց այս հոսքն էլ պատճառ դարձավ, որ 2013-ի նոյեմբերին Բուլղարիան ստեղծի իր «զսպման ծրագիրը»: Այն ներառում է նաև սահմանային պարիսպի կառուցումը, որն ի վերջո ձգվելու է մինչև 100 մղոն: Արդյունքը տպավորիչ էր: Սահմանի անօրինական անցումները 2014-ին հասել էր 4000-ի, նախորդ տարվա 11,000-ի փոխարեն: Բայց դա չի նշանակում, որ փախստականները Եվրոպա չհասան, ասաց պարոն Ֆերնանդեսը: Այն հազարավորները, որոնք չկարողացան հատել Բուլղարիայի սահմանը, Թուրքիայից ծովով հասան մոտակա հունական կղզիներ: Մի փոքր մասն էլ փորձեց Բուլղարիա հասնել ծովային ճանապարհով:
Ավելի քան 170,000 փախստականներ, մեծ մասը Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից ու Աֆղանստանից, 2014 –ի առաջին երկու ամիսների ընթացքում Եվրոպա են մտել ծովով, հարավային Իտալիայի կողմից: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ թիվը հասել էր 42% -ի:
Այստեղ, արևելյան Միջերկրական ծովում, ըստ Frontex-ի գնահատումների, ցամաքային և ծովային անցումները Բուլղարիա և Հունաստան հասել են մինչև 107 տոկոսի:
«Մենք փախստականների աճ ենք սպասում ապրիլին և մայիսին», – ասաց Ջորդան Մալիդովը, Բուլղարիայի Հարմանլի քաղաքի փախստականի կենտրոնի տնօրենը, որը Թուրքիայի սահմանից 22 մղոն դեպի հյուսիս է: Ավելի տաք եղանակը խրախուսում է նրանց, ովքեր փորձում են ռիսկի դիմել անցնելով ծովով կամ քայլել հեռավոր, կանաչ սահմաններով: «Պատերազմի պատճառով փախստականների թիվը սովորաբար ավելանում է», – ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ