Գաբրիել Կոկո Շանելը հավանաբար 20-րդ դարի  ամենահայտնի դեմքերից է, եթե իհարկե չհաշվենք Համաշխարհային                   
պատերազմների առաջնորդներին:
Նա նորաձևության խորհրդանիշ դարձրեց իր իսկ ոճը` փոքր սև զգեստն ու ժակետը, որոնք պարտադիր կերպով կան իրեն հարգող յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Ոմանց մոտ Շանելը հենց դրա հետ է ասոցացվում, մյուսների մոտ` կանանց իրավունքների  `տաբատ հագնելու: Բայց իհարկե "Chanel" ասելով հասկանում ենք նրա հանրահայտ պարֆյումը` ամենատարրական անվանումով:              
  Եթե ուշադրություն դարձնեք, նրա հավաքածուներից ոչ մեկում ավանգարդ ոճի զգեստ չկա: Շանելն առաջնորդվում էր այն սկզբունքով, որ միայն կինը կարող է զարդարել այն հագուստը, որը կրում է : Այդ իսկ պատճառով նա Ալեքսանդրա թագուհու զգեստը կարեց հասարակ ջերսիից...Եթե չգիտեիք, ասեմ , որ այդ կտորից դուք հավանաբար ձմեռային պիջակներ ունեք...   Տիկին Կոկոն բաաաարդ բնավորություն ուներ...Հանգիստ հայհոյում էր իր նորաձևության տան անխտիր բոլոր աշխատողներին, բայց տանից դուրս նա կոկետության տիպար էր: Յուրահատուկ վերաբերմունք "ընձեռված" էր մնացած մոդելյերներին. Իվ Սեն Լորանի մասին ասում էր, որ եթե այդպիսի պոտենցիալով շարունակի իրեն կրկնօրինակել,մեծ ապագա կունենա:  Անձամբ իմ իմ համար նա կանացիության, ազատության խորհրդանիշ է, սիրում եմ ընթերցել նրա աֆորիզմները.  


  Կանայք ընկերուհիներ չեն ունենում, նրանց կամ սիրում են կամ ոչ:
                             - - -
Եթե կինը 18 տարեկանում գեղեցիկ չէ,պատճառը
 բնությունն է , իսկ եթե գեղեցիկ չէ 30 տարեկանում ` նրա հիմարությունը:




Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, թե չէ էլ ինչ շքեղություն...
                        - - -
-Երբ ձանձրանում եմ, ինձ այնքան ծեր եմ զգում...
- Տիկին Կոկո, այդ դեպքում այժմ քանի տարեկան եք
-Հազար..
                         - - -
20 տարեկանում մենք այնպիսին ենք,ինչպիսին բնությունն է ստեղծել, 35-ում այնպիսին`ինչպիսին ինքներս ենք ցանկանում , և միայն 50-ում ունենք այն դեմքը, ինչին արժանացանք,,,
                       - - -
Հնարավոր չէ միշտ նորարար լինել, ես ուզում եմ կլասիկա ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել