Մայր... մի հավերժություն, բառ, որ չունի հոմանիշ, մայր ասելիս շուրթերդ դողում են, մայր լսելիս կարծես պաշտպանվում ես, Մամա... կենդանի ու անկենդան բնության թագուհի, Մամա... ի վերուստ տրված առաքելություն, որ ի կատար ածողը միայն պիտի հասկանա այս չորս տառի զորությունը: Մայրության տոն.... ասել է թե քնքշության, գեղեցկության, բարության, հոգատարության, պաշտպանության...... Ասում եմ չէ, չկա հոմանիշ, չէ, չկա....
Մայրեր, Տոնը Ձեր Շնորհավոր.... Կաք Դուք, Կանք Մենք... Խոնարհվում ենք Ձեր առաջ... Միշտ եղեք Մեր կողքին, որ մենք մեզ երեխա զգանք:
Աղոթում եմ յուրաքանչյուր օր, որ ոչ մի մոր աչքերից արցունք չհոսի, եթե ոչ միայն երջանկության, ուրախության:
Հ.Գ. Մամ, սիրում եմ քեզ անսահման, խոսքերը բավարար չեն բնութագրելու այն ամենը, ինչ զգում եմ.... Դա իմ սրտում է, թող ամեն զավակ զգա այն սերը, որը ես եմ զգում, և թող ամեն զավակ զգա մոր այն ուշադրությունը, որ ես եմ զգում քեզանից, իմ Մամա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1554748558124871&set=a.1538374373095623.1073741829.100007692255243&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել