Doctors.am-ը գրում է.

Տարվա եղանակների անցումային ժամանակահատվածներում, երբ փողոցում ձյունը խառնվում է անձրևի հետ, մենք մեզ վատ ենք զգում, իսկ մեր աշխատունակությունը լրիվ ընկնում է: Մենք հաճախ մտածում ենք, որ մեր վատ ինքնազգացողությունը կապված է վիտամինների պակասի հետ և անմիջապես գնում ենք մոտակա դեղատուն պոլիվիտամիններ գնելու նպատակով: Բայց ինչպե՞ս հասկանանք, թե որ վիտամիններն են պակասում մեր օրգանիզմում:

Վիտամիններ

Բոլորն էլ գիտեն, որ վիտամիններն իրենցից ներկայացնում են հատուկ նյութեր, որոնք չունեն կալորիա և օրգանիզմի կառուցվածքային տարրեր չեն: Սակայն նրանք օրգանիզմի համար կարևոր ֆունկցիաներ են կատարում. պատշաճ մակարդակի վրա են պահում նյութափոխանակությունը, հետևում են ֆերմենտների աշխատանքին, խթանում են նյութափոխանակության գործընթացները, նյարդային ազդակների հաղորդումը և կատարում այլ ֆունկցիաներ:

Կարճ ասած՝ նրանք օրգանիզմը բերում են ներդաշնակ վիճակի: Սակայն վերջինս ապահովվում է միայն այն ժամանակ, երբ վիտամիններն օրգանիզմ են մուտք գործում անհրաժեշտ քանակությամբ: Սակայն, ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմն ունի վիտամինների պակաս:

Ամենաճիշտ միջոցը

Լավագույն տարբերակը անալիզներ տալն է: Բայց մենք սովորաբար զբաղված ենք աշխատանքով կամ այլ գործերով: Բժիշկը, ելնելով Ձեր արտաքին տեսքից և Ձեր բողոքներից, կարող է որոշել հիպովիտամինոզին (բժշկության մեջ այդպես է կոչվում վիտամինի պակասը) բնորոշ դրսևորումները: Առկա են մի քանի բնորոշ արտաքին ախտանիշներ, որոնց հիման վրա խնդիրը կարող է տեսնել նաև ոչ բժիշկը:

Եղունգներ

Առողջ եղունգները լավ են աճում և ունեն հավասար գույն, հարթ են, իսկ հարեղունգային մասի մաշկը՝ բաց վարդագույն է՝ առանց ճաքերի և անհարթությունների:

Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի (ասկորբինաթթվի) պակասի մասին: Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը:

Աչքերը

Վիտամինների անբավարությունը հանգեցնում է նաև տեսողական խանգարումների, որոնք արտահայտվում են սովորաբար աչքերի առաջ կետիկների առկայծմամբ, հատկապես կտրուկ շարժումների դեպքում: Դա հիմնականում պայմանավորված է վիտամին D-ի դեֆիցիտով:

Մթնշաղային տեսողության (երբ մարդը վատ է տեսնում և կողմնորոշվում խավարի մեջ) թուլացման դեպքում սովորաբար չի բավարարում վիտամին А-ն: Բացի այդ, նույն վիտամինների դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել աչքերի և կոպերի հաճախակի բորբոքումները, ինչպես նաև աչքերում ավազի և այրոցի զգացողությունը: Աչքերի տակ կարող են նաև առաջանալ նաև շրջանակներ: Այդ ժամանակ սննդակարգում պետք է ավելացնել վիտամիններ Р և В խմբի վիտամիններ:

Ընդհանուր առողջություն

Կան նաև վիտամինների անբավարարության բազմաթիվ այլ ախտանշաններ, որոնց մասին այս կամ այն կերպ ահազանգում է մարմինը.

-  Շուրթերն ուժեղ չորանում են և ճաքճքում, բերանի անկյուններում հայտնվում են պզուկներ.

-​ Բերանի խոռոչի լորձաթաղանթը գունատվում է, լնդերը կարող են արյունահոսել, լեզվի վրա առաջանում է ճերմակ փառ.

-​ Ախորժակը խաթարվում է, այն կարող է լինել ընտրողական, կամ կարող է փակվել,

- Վիտամինային անբավարարություն ունեցող մարդը հաճախ հիվանդանում է, արյան ճնշումը փոփոխվում է, ձեռքի մատների ծայրերը դողում են, երեկոյան ոտքերն այտուցված են, բնորոշ են նաև "նվվացող" ցավերը

-​ Հաճախ կարող է առաջանալ գլխացավ, անքնություն, մարդը դառնում է դյուրագրգիռ,  վատ է հիշում ամսաթվերը և իրադարձությունները:

Այդ դեպքերում խոսքը չի գնում կոնկրետ մեկ վիտամինի դեֆիցիտի մասին, քանի որ վիտամիններից շատերն են մասնակցում նյութափոխանակության գործընթացին:

Նման ախտանշանների առաջացման դեպքում պետք է խորհրդակցել թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ և միայն նրա հետ ընտրել վիտամինային կոմպլեքսի տեսակը և ընդունման ձևը՝ հաբերով, պարկուճով կամ նույնիսկ ներարկման միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել