Life.panorama.am-ը գրում է.

Երիտասարդ երգիչ Անրին, ով տարիներ առաջ հասցրեց սիրվել հանդիսատեսի կողմից, երկարատև դադարից հետո վերադառում է: «Շուրջ չորս տարի առաջ անձնական պատճառով միառժամանակ դադարեցրեցի ստեղծագործական գործունեությունս, բայց հիմա վերադարձել եմ, որպեսզի հեղափոխություն անեմ հայկական շոու-բիզնեսում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Անրին:
Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում իրականացնել իր նշած «հեղափոխությունը», երգիչը պատասխանեց. «Համագործակցելով փորձառու մասնագետների հետ՝ փորձելու եմ մատուցել նոր, որակյալ երգեր, որոնց կարիքը շատ ունի թե հանդիսատեսը, թե հայկական շոու-բիզնեսը: Ես ունեմ ասելիք և նոր ուժերով վերադառանում եմ՝ բազում ծրագրերով և իմ երկրպագուների սպասելիքներն արդարացնելու պատրաստականությամբ»,-հավելեց երգիչը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Անրին տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է իր նոր՝ «Քո հետքերով» երգը, որի երաժշտության հեղինակը Հայկոն է: «Նոր երգիս տեսահոլովակը շուտով պատրաստ կլինի: Հայկոյի ստուդիայում ընթանում են իմ մի քանի նոր երգերի ձայնագրման աշխատանքները: Փակագծերն առայժմ բացել չեմ ցանկանում, միայն խոստանում եմ, որ առաջիկայում բազում նորություններ ու հետաքրքրիր երգեր են սպասվում իմ կողմից»,-հավելեց երգիչը: