american-destroyer-jason-du.si1in.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջեյսոն Դանհեմ» ականակիր նավը մասնակցել է Սև ծովում «Ատլանտյան վճռականություն» զորավարժություններին։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։

Ինչպես ասվում է ԱՄՆ ռազմածովային նավատորմի հաղորդագրությունում, ականակիր նավը մասնակցել է Սև ծովում ապրիլի 5-ին բուլղարական և ռումինական նավերի հետ համատեղ ծովային զորավարժություններին։

Մանևրումներն ուղղված են ռազմածովային ուժերի և միջոցների բարելավմանը, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների խաղաղության ու կայունության ամրապնդմանը, անվտանգության ու մարտական պատրաստվածության ապահովման համար դաշնակիցների հետ փոխգործակցելու ԱՄՆ հակվածության ցուցադրմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել