Ըստ կանխատեսումների, ռուսական ռուբլու լայնածավալ արժեզրկման պատճառով, 2015թ. Ռուսաստանի ՀՆԱ-ն չի գերազանցի 965 մլրդ. ԱՄՆ դոլարը, որը ավելի պակաս է Նյու Յորք քաղաքի 2015 թ. $ 1 տրլն. դոլարը գերազանցող ՀՆԱ-ից: Նախորդ 2014 թ. Ռուսաստանում ՀՆԱ-ն, կազմել է 1 տրիլիոն 14 մլրդ.ԱՄՆ դոլար, իսկ 2013 թ.` 2 տրիլիոն 97 մլրդ, :
Նավթ ու գազ չարտահանող եւ բնակչությամբ մոտ երկու անգամ պակաս Թուրքիայի ՀՆԱ-ն երկու տարի առաջ, (այս գրառման մեջ բոլորը նոմինալ ՀՆԱ-րն են) կազմել է 788 մլրդ դոլար, ինչը մոտ 2,6 անգամ փոքր էր նույն ժամանակի Ռուսաստանի տնտեսությունից, անցյալ տարի 860 մլրդ. դոլար եւ 1,17 անգամ էր փոքր, եւ հաշվի առնելով դինամիկան 2015թ. Թուրքիայի ՀՆԱ -ն հնարավոր է ավելի մեծ լինի, Ռուսաստանի ՀՆԱ -ից, մանավանդ եթե հաշվի առնենք կապիտալի չդադարող արտահոսքը Ռուսաստանից, եւ առանց պատժամիջոցների էլ թուրքական տնտեսությունը ավելի արագ էր զարգանում ռուսականից: Այս միտումները կարծում եմ եւս մեկ ահազանգ է, մեր անվտանգության առումով: Կարծում եմ պետք է օր առաջ Ռուսաստանից ազատվել, եթե մենք չհասցնենք, Ռուսաստանին կքշի Թուրքիան, ամեն ինչ դրան է տարվում:
Ինչպես հայտնի է Հայաստանի տնտեսության վիճակը ԵՏՄ մտնելուց հետո ավելի է վատացել, ըստ Հայաստանի արտահանողների միության` եթե Ռուսաստանի տնտեսությունը անգամ առողջանա, դա ավելի վատ կանդրադառնա Հայաստանի վրա:
Ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսման` 2015թ. հնարավոր է Հայաստանի տնտեսության մինչեւ 1,6% աճ, ինչը ցածր է բոլոր հարեւան երկրների համար սպասվող ցուցանիշներից: Իսկ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի այս տարվա տնտեսական աճը մոտ կլինի զրոյական մակարդակին "եթե ցնցումներ լինեն տնտեսությունում, ապա հնարավոր է նաև տնտեսության անկում արձանագրվի".-ասել է: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
Որեւէ ծրագիր չկա, որը ապագայի հավատ է տալիս մարդկանց եւ երկրին զարգացման տանում, իշխանությունները ոչ միայն սուտ խոստումներ են տալիս, այլեւ չեն կարող ասել որոնք են պետության ինքնաոչնչացման իրական պատճառները:
Հայաստանի տնտեսության վիճակը կարծում եմ հնարավոր է բարելավել դուրս գալով գաղութացումից, դադարեցնել ռուսական գազի ներմուծումը, որովհետեւ ակնհայտ է որ ուսական գազի ներմուծումը տնտեսության վրա բացասաբար է ազդում, եւ ընդհանրապես լավ կլինի արագորեն դադարեցմել այդ փլուզվող եւ Եվրոպայից տնտեսությամբ 50 տարի հետ` երկրի հետ ցանկացած կապ:
Փորձենք մոտավորապես հաշվել միայն գազի ոլորտում Ռուսաստանից կրած վնասները,
2014թ. Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է 2,062 մլրդ. խոր. մետր գազ, 1000 խոր. մետրը 189 դոլար գնով, բայց այդ գազը ռուսական մեկ այլ ընկերություն մեր բնակչությանը վաճառվում է ավելի թանկ ` 156 դրամ/1խմ գնով, 1 դոլարը 480 դրամ կուրսով հավասար է 325 դոլար 1000 խոր. մետրի համար, 410 կուրսով 380 դոլար էինք վճարում: Այսինքը nուսներին 2 մլրդ. խմ գազի դիմաց տրվող գումարը /1000 խմ -ը 3 աստիճան x2 x325 x480 կուրսով/ մոտավորապես 312 մլրդ. դրամ է, համեմատության համար Հայաստանի բյուջեում ամբողջ պաշտպանության ոլորտի ծախսերը 194 մլրդ. դրամ է կազմում: Այն դեպքում երբ Իրանը ավելի էժան եւ որակյալ գազ է առաջարկում, իսկ ըստ Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հայտարարության, եթե թուրքմենական եւ իրանական գազը Հայաստանը համաձայնվի իր տարածքով փոխադրել երրորդ երկիր, տարանցման վճարով կարող էր մեր երկրի ամբողջ կարիքների համար գազը անվճար ստացվեր: Ստացվում է մենք գումար ենք տալիս որ Ռուսաստանը մեր դեմ զենք արտադրի եւ վաճառի Ադրբեջանին:
Ինչու եմ կարծում պետք է հրաժարվել ՌԴ հետ հարաբերություններից ընդհանրապես, Ռուսաստանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ներկա պետական քաղաքական կառուցվածքով դատապարտված է լինել հետամնաց եւ թույլ երկիր, այդ թվում տնտեսապես, այդ պատճառով փորձում է օգուտներ ստանալ,` պետական ահաբեկումների շանտաժի, եւ պատերազմի սպառնալիքներով: Էլ չասենք դրա հետեւանքով երկրի գաղութացման, հետընթացի ու արտագաղթի մասին:
Լիտվան, որտեղից ԵՄ կազմի մեջ մտնելու հետեւանքով բնակչության մեծ արտահոսք է տեղի ունեցել դեպի Եւրոպա, Ռուսաստանի գազի փոխարեն գերադասում է այլ երկրներից ավելի թանկ հեղուկ գազ ներմուծել: Լիտվաի ՀՆԱ -ն ի դեպ շուրջ 71 մլրդ դոլար է, Հայաստանի նույն կարգի ՀՆԱ-ն` 10,44 մլրդ. դոլար, Լիտվաի բնակչության թիվը մոտ 3 մլն., մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն $23850, սա ավելի բարձր է քան նավթ ու գազ արտահանող ` Ռուսաստանի մեկ շնչին ընկնող եկամուտը, առավել եւս բարձր է Հայաստանի բնակչության կենսամակարդակից, ավելացնեմ որ Հայաստանում պատրաստվում են մյուս ամիս քննարկել գազի թանկացման հարցը, չնայած որ հայաստանցիները առանց դրա էլ ավելի թանկ են վճարում ռուսական գազի դիմաց, քան նրանց հետ պատերազմական գործողությունների մեջ գտնվող ուկրաինացիները, որտեղ ըստ CNN հեռուստաընկերության` ռուսական գազի գինը Ուկրաինայի համար այս տարի կազմելու է շուրջ 280 դոլար մեկ հազար խորանարդ մետրի դիմաց, եւ բացի այդ գազի միջազգային գինը 30 տոկոսով նվազել է: Ուկրաինան նույնպես ապրիլից որոշել է դադարացնել ռուսական գազի ներմուծումը, նույն տենդենցը ամբողջ Եւրոպայում է:
Նյութի աղբյուր՝ http://lurerarm.blogspot.com/2015/03/2015_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել