Ես վստահ եմ, որ եթե մի բանը թողնեք այն շրջանակներում, որտեղից ինքը ծագել է, կխնայեք ձեր առողջությունը, ձեզ նվաստացված չեք զգա որպես հայ ազգի ներկայացուցիչ, կփրկեք ձեր պատիվը այլոց մոտ խայտառակվելու վտանգից. հավանաբար բոլորդ էլ գիտեք, որ անասուններ ու վատ փոքրամասնություններ կան ամենուր, կամ իշխողներ, որ իրականացնում են խայտառակ քաղաքականություն: Այո, խոսքս անմոռուկի հետ կապված, նաև հհկ-ի տիկինների կազմակերպած խնջույքի մասին նյութերը տարածելուն է վերաբերվում: Սրբազան պարտք է կարծես ցիտել ու սեփական ԲՈՑԸ անել, մինչդեռ դա սարսափելի է, ամեն գնով պետք է թաքցնել մեծանասնությանը վիրավորող այդ արարքները, ու ոչ ոք չի լսի դրա մասին, ոչ ոք հոգեկան տռավմա չի ստանա, թուրքն էլ չի տենա ուրախանա: !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/matos.abgarian/posts/974755489210369?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



