Ի՞նչ ասեմ, բա ասելու բան չլինե՞ր... Մեղա՜... ՀՀԿ-ական կնանիք՝ ուրախ, զվարթ, անհոգ, թռվռալով, եկան, հաղթահարեցին երկար ճանապարհն ու հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր... Այսօր՝ ապրիլի 4-ին, առավոտյան այս և էլի մի շարք խնդմնդան դեմքով կանայք միավորված երթով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Նրանց նպատակն էր իբր կոչով միավորել աշխարհի բոլոր կանանց՝ մայրերին ու քույրերին և դատապարտել Ցեղասպանությունը: 
Հ.Գ. Սրանց դեմքին նայելով՝ հաստատ միավորվելու են աշխարհի բոլոր կանայք, աղջիկներն ու մայրերը... ԱՄՈԹ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել