Մի բան ասեմ, բայց չնեղանաք, հայեր ջան, որքա՜ն եք սիրում ուրիշի անկողինը թափ տալ: Չնայած զարմանալու չէ, մի ժողովուրդ, որ Կիսաբաց լուսամուտներ ա, պատուհան ա, ինչ ա, այդ հաղորդումը նայի, կամ Հայաստանի ամենառեյթինգային հեռուստապրոյեկտը Հարազատ թշնամի ա, դժվար ապրուստ ա, ինչ ա, նման սերիալները լինեն, ապա ազգի ամենասիրած թեմաններն էլ սրա-նրա ինտիմ կյանքը կլինի:
Օրեր առաջ համացանցում որ կայքն ու էջը բացում էի, ոմն Լևոնի՝ մի տարեց մարդու և նրա երիտասարդ կնոջ մասին լուրն էր: Կարդում էի նյութերի տակի մեկնաբանություններն ու զարմանքից ապուշ կտրում, քիչ մնաց՝ Լևոն պապի պոտենցիայի հարցերն ազգովի քննարկեինք:
Ով ում հետ անկողին կմտնի, դա իր գործն է, կարևորը՝ հակառակ սեռի հետ է անկողին մտնում, ոչ թե նույն սեռի անձնավորության, և բացի դա՝ այդ ո՞նց է, որ Շուշան Պետրոսյանն ամուսնացավ մի տակավին երիտասարդ տղայի հետ, Նունե Եսայանը՝ նույնպես, կամ Լուիզա Ղամբարյանն ամուսնացավ մի պատկառելի տարիք ունեցող բժշկի հետ, ու բոլորդ նրանց երջանկություն էիք մաղթում: Թող երջանիկ լինեն բոլորը՝ հայտնի, թե անհայտ, բայց այնպես չէր, որ Նունեի, Շուշանի կամ Լուիզայի և իրենց ընտրյալների միջև ընդամենը 1-2 կամ 4-5 տարվա տարբերություն էր, և ուրեմն մի՛ դատեք մարդկանց: Սերը կամ ամուսնությունը շատ անձնական տիրույթ է, մի՛ մտեք ուրիշի անկողինը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել