Ամբողջ աշխարհում հայությունը մոտավորապես 10-12 միլիոն է, որից մոտ 3 միլիոնը կաթոլիկ, ավետարանչական, բողոքական քրիստոնյաներ են, մոտ 2-3 միլիոն՝ մահմեդական (տես Հրանտ Դինքի դասախոսությունը Լոս Անջելեսում): Կան նաև աթեիստներ, հեթանոսներ և այլն: Հայ առաքելական եկեղեցուն հարում են 4-5 միլիոն հայ: Եթե այսօրվա հայ առաքելական եկեղեցու սպասավորները որդեգրում են՝ «Ով առաքելական չէ՝ հայ չէ» կարգախոսը, ապա այդ կարգախոսն ու քարոզը հայությունը պառակտելու և նրա հավաքականությունը ոչնչացնելու ամենամեծ վտանգն է իրենից ներկայացնում:
Պետք է ի վերջո հասկանալ, որ կրոնական՝ որևէ դավանաբանական աշխարհայացք ԿՐԵԼՈՒ հանգամանքը պետք է հարգվի, և ԱԶԳԱՅԻՆ պատկանելիությունը վեր է այդ ամենից, քանի որ իրենց հայ զգացողներն ու գիտակցողները բոլորն են հայության ուստրերն ու դուստրերը, ու այն կապ չունի դավանանքի հետ:
Ըստ իս՝ հարկավոր է տարբեր կրոնական դավանանք ունեցողներին ԱԶԳ բարձրագույն արժեքի շուրջ հավաքել ու ստեղծել հավաքական ինտեգրալ:



