Մարդը մենակ է դատարաններում:
Հատկապես այն մարդը, ով որևէ կուսակցության անդամ չէ, նրա պաշտպանության համար թատերայինին մոտ խմբեր, հիմնադրամներ չկան, չեն ստեղծվում, որևէ նախարարի համար սուրճ չի պատրաստում այս կամ անհայտ ու հայտնի օֆիսում, ով ծանոթ իրավապաշտպան չունի, գումար չունի և, բնականաբար, պաշտպան չունի:
Մարդն անտեր է, որովհետև հասարակ մարդկանց նյութերը չեն թարգմանվում, չի միջազգայնացվում նրա անհատական ողբերգությունը:
Մարդն անտեր է, որովհետև նրան դատի տվողը կարող է դատարան չգալ, դրա փոխարեն ասուլիսներ անել նույն ժամին, ձեռի հետ էլ անդրադառնալ իր չակերտավոր իրավունքների խախտմանը:
Մարդն անտեր է, որովհետև մարդուն ճանաչելու համար նրա նման մարդն է պակասել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել