Ժողովուրդ, ի՞նչ եք կարծում՝ այս տեսքով եկեղեցի գնո՞ւմ են։ Բաց ոտքերով ու կարմիր բարձրակրունկներով եկեղեցի են գնո՞ւմ։ Ախր մի հատ դռան վրայի պատկերը նայեք էլի, բա սազում ե՞ն իրար։
Ի վերջո, պահքը, բացի սննդային սահմանափակումներից, պահանջում է նաև որոշակի հոգևոր զսպվածություն։
Ասեմ, որ նկարում ֆեյսբուքյան հավատացյալ Նազենի Հովհաննիսյանն է, ով եկեղեցին դարձրել է instagram-ի նկարների ֆոն, իսկ պահքը՝ նիհարելու դիետա։ Մի՞թե չենք սովորել, որ հավատում ենք մեր մեջ, ինքներս մեզ հետ, առանց ոչ մեկի բան ցույց տալու, առանց ապացուցելու, առանց գլուխ գովալու և առանց հրապարակայնացնելու։
Եկեղեցին հագուստ կրելու կանոններ ունի, բայց գլխավոր կանոնը պետք է գլխումդ լինի, երբ հագուստ ես ընտրում զգեստապահարանիցդ, եկեղեցին հետ չի ուղարկի դռան շեմից, բայց պետք չէ չարաշահել դա և վեչեռնի շորերով գնալ մի տեղ, որտեղ ամենաքիչը դրա կարիքը կա։