Yerevannews.am-ը գրում է.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել  բոլոր այն մարդկանց, ովքեր անտարբեր չանցան իմ պատմության կողքով և փորձեցին խորհուրդներով օգնել ինձ: Հաշվի առնելով խորհուրդների մեծ մասը` որոշեցի կատարվածի մասին առանձին զրուցել ընկերոջս կնոջ հետ: Հանդիպեցինք սրճարանում: Ես ուզում էի բացել խոսակցությունը, բայց Աննան թույլ չտվեց: Նախ տարբեր երդումներով փորձեց համոզել, որ այդ տղամարդն իր սիրեկանը չի, այլ մեկը, որի հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել: Ես իհարկե չհավատացի և վստահեցրի նրան, որ կգտնեմ այդ տղամարդուն և ամեն ինչ նրանից կճշտեմ: Դրանից հետո նա սկսեց լաց լինել, խնդրել ու աղաչել, որ Արմենին չպատմեմ իր դավաճանության մասին: Իսկ վերջում նորից երդվեց մի քանի անգամ, որ այլևս երբեք նման սխալ չի անի: Ես ասացի, որ Արմենին ոչինչ չեմ պատմի, եթե նա ինքը դա անի: «Կամ դու ամեն ինչ կպատմես Արմենին, կամ ես, որոշիր»,-ասացի նրան: Ի վերջո եկանք համաձայնության, որ ինքը կպատմի: Ես դրա համար նրան 2 օր ժամանակ տվեցի ու հեռացա:

2 օր անց գնացի նրանց տուն և հասկացա, որ ոչինչ էլ չի պատմել ամուսնուն: Հաջորդ օրը նորից հանդիպեցինք: Այս անգամ շատ ագրեսիվ էր տրամադրված: Միանգամից սկսեց վախեցնել`ասելով, որ, եթե չմոռանամ այդ միջադեպը, կամ որոշեմ պատմել ընկերոջս, նա կհամոզի Արմենին իբրև ես անվայել առաջարկություն եմ արել իրեն ու վախեցրել: Կարճ ասած` որոշել էր գլխիս սարքել ու շանտաժ էր անում: Արյունը գլխիս խփեց: Չկարողացա զսպել ինձ ու մի քանի «լավ» բառ ասեցի նրա հասցեին: Վայրկյաններ անց հասկացա, որ հենց դա էլ նրան պետք էր: Սկսեց լաց լինել, բղավել, օգնության կանչել: Ներկա գտնվողները հավաքվեցին ու սկսեցին պաշտպանել «խեղճ կնոջը»: Տղամարդկանցից մի քանիսի հետ վեճի բռնվեցի, քաշքշուկ սկսվեց: Գիտակցելով, որ ոչինչ չեմ կարող անել, դուրս եկա սրճարանից ու հեռացա դեպի մոտակա այգին: Մեկ ժամ էլ չէր անցել, զանգահարեց ինձ ու ասաց, որ մոռանամ ամեն ինչ, թե չէ վերջս հաստատ վատ կլինի: Եթե նախկինում խղճում էի ընկերոջս, դրա համար չէի պատմում նրան եղելությունը, հիմա վախենում եմ... այո՛, վախենում եմ, քանի որ սեփական մաշկիս վրա զգացի, թե ինչերի է ընդունակ ընկերոջս կինը: Չգիտեմ մեզանից ո՞ր մեկին կհավատա Արմենը: Ընկերոջը՞, թե՞ կնոջը: Իսկապես չգիտեմ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել