Ամեն մասսայական միջոցառում, քարոզչական ակցիա պետք է սկսելուց առաջ գնահատվի հոգեբանների կողմից: Նրանք պետք է ասեն՝ ինչպիսի հոգեբանական ազդեցություն կունենա դա լսարանի վրա: Մեր դպրոցները հեղեղված են ցեղասպանության մասին նյութերով` գրված պատմություններ, դաժան անցյալը պատկերող լուսանկարներ և այլն: Մեկը չկա, որ ասի՝ երեխաներին մեր ցավը պատմելու մեջ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք նույն այդ սահմռկեցուցիչ օրերին տեղի ունեցած հերոսական պահերին, երբ բազմաթիվ վայրերում թուրքերը կատաղի և անզիջում դիմադրության են հանդիպել: Երեխաների մեջ չպետք է նստի միայն կոտորածների մասին եղած տեսարանները, այլ ավելի կարևոր է, որ այդ ամենի կողքին նա տեսնի և իմանա, որ 1915-ին հայը միայն աքսորվող, կոտորվող ու լացող չի եղել: Մտածենք երեխաների մասսայական հոգեկերտվածքի մասին:
Նյութի աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=437923833055914&id=100005149033947&ref=bookmark&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել