GalaTV.am-ը գրում է.
Ռուսաստանից երկու օդանավ է մեկնել Եմեն, որպեսզի իրականացնի ռուսաստանցիների տարհանումը մայրաքաղաք Սանայից,- հաղորդում է BBC-ին:
Ինքնաթիռներից մեկն արդեն տեղափոխում է 167 ուղեւորի: Մոտավորապես նույնքան մարդ էլ կտեղափոխի մյուս օդանավը:
Երեկ Ռուսաստանից ուղեւորված ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Եմենում եւ ստիպված հայտնվել էր Կահիրեում:
Նշենք, որ այս գիշեր հարձակման եւ թալանի էր ենթարկվել Ադեն քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսարանը:
Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ միջազգային կոալիցիան ռազմական գործողություններ է սկսել Եմենում, որի նպատակն է կանխել շիա իսլամիստների ապստամբական խմբերի առաջխաղացումը:
Վերջիններս իրենց վերահսկողության տակ են վերցրել երկրի տարածքների մեծամասնությունը:
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/international/104246/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




