Interpress.am-ը գրում է.
(Bloomberg) – Հայաստանի հետ Թուրքիայի փակ սահմանը երկաթե վարագույրի վերջին մնացուկն է: Այն կարող է լինել նաև նոր սառը պատերազմի առաջին քարե պատնեշը. որը ձևավորվում է նախկին Խորհրդային արբանյակների սահմաններով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը երկուշաբթի հայտարարել է, որ նախագահը ապրիլին կժամանի Երևան նշելու Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի ջարդերի 100-րդ տարելիցը: Նա նաև կհաստատի Ռուսաստանի գերիշխող դիրքն այդ երկրում, որին Արևմուտքը հետամտում էր մինչև այն կորոշեր միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որը Կրեմլի կողմից մրցակցում է Եվրամիության հետ:
Հունվարին Հայաստանի կայացրած որոշումը Պուտինի հաղթանակն էր, քանի որ նա կորցրել էր իր ազդեցությունը Վրաստանում, որը 2013-ին ստորագրեց Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը և պատերազմի ճիրաններում հայտնված Ուկրաինայում: Ըստ Ալև Քըլըչի՝ Անկարայի կենտրոնի Եվրասիական հետազոտությունների ղեկավարի, Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող Հայաստանին հետագա մեկուսացման վտանգ է սպառնում:
«Մինչ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի վտանգի պայմաններում դեմքը շրջեց դեպի Արևմուտք, Հայաստանն առանց ուժի գործադրման ստիպված խոնարհվեց Պուտինին»,-ասել է Քըլըչը: Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները նշանակում է, որ առանց Ռուսաստանի աջակցության «կյանքը Հայաստանում գնում է լճացման»:
Որպես Եվրասիական տնտեսական միության մի մասը, Հայաստանը մյուս անդամների հետ մտել է ազատ առևտրի գոտի, համաձայնելով միասնական մաքսային ռեժիմի հետ, որը պարտավորեցնում է աճել Ռուսաստանին համահունչ:
Եվրասիական տնտեսական միությունից ակնկալվող խթանը չստացվեց, քանի որ Ռուսաստանը պայքարում է նավթի ցածր գների ու պատժամիջոցների դեմ: Պետական վիճակագրական ծառայության տվյալով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը փետրվարին նվազել է 28 տոկոսով: Ռուսաստանում աշխատող հայերի դրամական փոխադրումները նախորդ տարվա համեմատ նվազել են ավելի քան 10 տոկոսով:
Թուրքական սահման
Հայ-թուրքական սահմանը եղել է ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության նախկին ճակատային գիծը: Արևմուտքի ազդեցությունից Կովկասը հեռու պահելու Պուտինի վճռականությունը 2008-ին հանգեցրեց Վրաստանի հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի պատերազմին:
ԽՍՀՄ փլուզումից հետո կարճ ժամանակ անց Թուրքիան 1993-ի ապրիլի 3-ից նորից փակեց հայկական սահմանը, որպես աջակցություն Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի համար հակամարտության մեջ էր Հայաստանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ