39824861in.am-ը գրում է.

Երկրի բնակիչները ապրիլի 4-ին կդառնան հարյուրամյակի ամենակարճ լուսնային խավարման ականատեսը։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է NASA-ն, խավարումը կսկսվի արևելյան ափի ժամանակով ժամը 6.16-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 14.16-ին)։ Խավարումը կտևի մոտ 5 րոպե։

Գերատեսչությունը նշել է, որ լուսնի խավարումը տեսանելի կլինի ԱՄՆ-ի տարածքի մեծ մասում։ Հյուսիսային Ամերիկայի արևելքում և Հարավային Ամերիկայի արևմուտքում արևածագից առաջ հնարավոր կլինի տեսնել խավարման վաղ փուլերը։ Հնդկաստանում, Չինաստանի արևմուտքում և Ռուսաստանում մայրամուտից հետո տեսանելի կլինի լուսնային խավարման եզրափակիչ փուլերը։

Սա կլինի արդեն 4 լուսնային խավարումներից երրորդը, որոնք տեղի են ունենում համեմատաբար կարճ ժամանակում՝ 2014-ի ապրիլի 15-ից 2015 թվականի սեպտեմբերի 28-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել