Կիմ Չեն Ընը անձամբ է փորձարկել հյուսիսկորեացի բանվորների ստեղծած ինքնաթիռըPanorama.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի մեքենաշինական գործարաններից մեկն այցելության ժամանակ անձամբ է փորձարկել նոր ինքնաթիռը: Այդ գործարանը ձեռնամուխ է եղել սեփական արտադրության թեթև օդանավերի թողարկմանը: Այդ մասին գրում է Newsru.com-ը` վկայակոչելով կորեական լրատվամիջոցներին:

Ըստ աղբյուրի, Կիմ Չեն Ընը, ով հատուկ սեր ունի գիտության, տեխնոլոգհիաների ու ավիացիայի հանդեպ, գոհունակություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները կարողացել են «հրաշալի ձեռքբերում» ունենալ՝ ստեղծելով նոր, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող ինքնաթիռ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել