Mediamonitor.am-ը գրում է․
Մարտկոցների երկարակեցությունը ավանդաբար համարվում է սմարթֆոնների, խելացի ժամացույցների և այլ համանման սարքերի թույլ կողմը:
Բայց շնորհիվ նոր տեխնոլոգիայի, որը խոստանում է մարտկոցների կյանքը երկարացնել տասնամյակներով, այս խնդիրը կարող է լուծվել:
Atmel-ը ներկայացրել է իր վերջին սերնդի միկրոկարգավորիչները (MCU), որոնք նապատեսված են տարատեսակ սարքերում օգտագործելու համար: Այս կարգավորիչները այնքան քիչ էներգիա են օգտագործում, որ կարող են սնուցվել անգամ մարդու ձեռքի ջերմությունից ստացվող էներգիայից:
Apple-ի մի շարք արտադրատեսակներ, ինչպես iPhone 5S և iPad Air-ը, նույնպես հագեցած են ARM տեխնոլոգիաներով ստեղծված միկրոպրոցեսորներով:
Atmel –ը պնդում է, որ իր միկրոգարգավորիչները ի վիճակի են մատկոցների ընդամենը մի քանի տարի տևող կյանքը երկարաձգել տասնամյակներով, այնպիսի սարքերում, ինչպես հակահրդեհային ցուցիչներն են, առողջապահական և կենցաղային բնույթի ամենատարբեր սարքերը, որոնք տեղադված են գյուղական, գյուղատնտեսական նշանակության և ծովային հեռավոր դժվարամատչելի վայրերում:
Այս միկրոսխեմաները իրենց մրցակիցներից երեք անգամ ավելի քիչ էներգիա են սպառում և հանդիսանում են մինչ օրս ստեղծված ամենաէներգախնայող միկրոսխեմաները:
Միկրոկարգավորիչները աշխատում են ընկերության picoPower տեխնոլոգիայով, որի էությունը կայանում է սարքի տարբեր մասերի համատեղ ճիշտ աշխատանքի կազմակերպման մեջ: Արդյունավետորեն բաշխելով էներգիան՝ սարքը ավելի քիչ էներգիա է ծախսում և համապատասխանորեն ավելի քիչ թվով վերալիցքավորումների կարիք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ