Ռաֆայել Քոթանջյանը  խաբել  է և ընկել սեփական «թակարդ»-ըLife.panorama.am-ը գրում է․

«Ես երբեք թույլ չեմ տալիս, որ ինձ խաբեն: Իսկ ինչ վերաբերում է ապրիլ 1-յան բարի հումորին, ապա նորմալ եմ վերաբերում. եթե կա ապրիլի մեկ, ապա կա հումոր, եթե կա հումոր, ապա յուրաքանչյուրս էլ կարող է խաբվել: Պարզապես այդ կատակը պետք է շատ չար չլինի, այնպիսի հումոր պետք է լինի, որ դրանից հետո մարդիկ հաճույքով հիշեն, ոչ թե վիրավորանքով ու տհաճությամբ»,-Life.panorama.am-ի հետ զրուցում անդրադառնալով ապրիլմեկյան կատակներին, ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քաթանջյանը:

Տարիներ առաջ ապրիլմեկյան մի գեղեցիկ օր դերասանն ինքն էլ որոշել է կատակել և ընկել է սեփական «թակարդ»-ը: «Երբ վերանորոգվում էր հայտնի «Հանրախանութը», որոշեցի կատակ անել և տանն ասացի, որ խանութը բացել են, ու շատ հետաքրքիր ապրանքներ են վաճառում: Անցավ մեկ-երկու ժամ: Տեսնեմ բոլորն իրար խառնված են, պատրաստվում են ինչ-որ տեղ գնալ: Երբ հարցրեցի, թե ո՞ւր, ասացին. «Խանութը բացվել է և լավ ապրանքներ են վաճառում: Արի գնանք»: Ես մոռացել էի իմ կատակի ու «ստի» մասին, խաբնվեցի և իրենց հետ գնացի խանութ՝ գնումների: Ինչպես ասում են՝ «փոս փորողն ինքն է փոսն ընկնում»: Նման բաներ լինում են կյանքում»,-ժպիտով վերհիշեց Ռաֆայել Քոթանջյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել