Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զանգվածային հաղորդակցության միջոցներն այս կամ այն կերպ վատ են անդրադառնում մարդկանց գիտակցության վրա: Մասնավորապես ինտերնետը, սոցիալական ցանցերը, հեռուստացույցը:
Հաճախակի կատարվող հետազոտությունների արդյունքում երևում է, որ մարդկանց մի մասը քաջ գիտակցում է, որ զանգվածային մեդիան բացասական ազդեցություն է ունենում: Սա, բնականաբար, դոգմատիկ չէ, քանի որ որոշակի ստատիստիկ տվյալների համաձայն՝ մարդկանց ոչ այնքան քիչ տոկոսը կարևորում է զանգվածային հաղորդակցությունների առկայությունը հասարակության մեջ: Օրինակ` հասարակության որոշ հատված կարծում է, որ ԶԼՄ-ները մեծ ազդեցություն են ունենում մարդկանց երաժշտական ճաշակի բարձրացման վրա:
Որակային և թեմատիկ առումով ԶԼՄ-ների տեղեկատվությունը հնարավորություն է տալիս բնութագրել հասարակությանը:
Սակայն հետաքրքիր ուսումնասիրություն գոյություն ունի կապված նրա հետ, թե ինչ ազդեցություն են ունենում զանգվածային մեդիան և հաղորդակցության միջոցները երեխաների վրա:
Այս մասով բազմաթիվ ուսումնասիրություններ են եղել: Ամեն դեպքում կներկայացնեմ միայն մեկը.
Օրինակ, Ճապոնիայի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, ովքեր պարկում են քնելու կեսգիշերից հետո, լինում են համեմատաբար անկարգ:
Ամենահանգիստ վարք և ավելորդ էմոցիոնալության բացակայություն են ցույց տվել այն երեխաները, որոնց քնելու ժամանակն օրվա մեջ կազմում է նվազագույնը ութ ժամ: Հեռուստացույց դիտելու խիստ և հստակ կանոնակարգումը զգալիորեն օգուտ է բերում երեխային և ազատում է իրեն ավելորդ վնասակար ճառագայթումից:
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ երեխայի կինոդիտման ժամանակահատվածը և թույլատվությունը հետևյալն է.
1.Երեխաներին վաղ տարիքում` 0-3 տարեկան, պետք է ամբողջովին արգելել դիտել հեռուստացույց։
2.Նախադպրոցական տարիքում` 3-7 տարեկանում, թույլատրվում է դիտել հեռուստացույց օրական 30 րոպե։
3.Փոքր տարիքում` 7-10 տարեկանում, թույլատրվում է դիտել 30-50 րոպե տևողությամբ։
4.Մեծ տարիքում` 11-18 տարեկանում, 1-3 ժամ տևողությամբ։
Դեռ չենք խոսում համակարգչային խաղերի ազդեցության մասին: