Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ասում են. <ինչի՞ փողոցի իմ ուզած հատվածում աղբաման չկա: Դե, որ չկա, ես էլ աղբը գետնին կգցեմ>: Հետաքրքիր ա՝ ումի՞ց ենք ինադ հանում: Էս քաղաքի տեր մե՞նք ենք, թե՞ իշխանությունները, որ ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում:
Նրանց սխալների և թերացումների համար քաղաքից ինադ հանելը ստորություն ա: Իշխանությունները մի օր չեն լինի, իսկ մեր արարքի ամոթը մեզ միշտ ա ուղեկցելու
Նույն կերպ էլ չհասկացա էն պապիկին, ով օրը ցերեկով ափաշքյարա միզում էր Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի պատին: Էսպե՞ս ենք սիրում մեր քաղաքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել