Ինչպե՞ս կարելի է օրը ցերեկով հրապարակում միզել


18:36 , 5 մարտ, 2012

Երբեք չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ասում են. <ինչի՞ փողոցի իմ ուզած հատվածում աղբաման չկա: Դե, որ չկա, ես էլ աղբը գետնին կգցեմ>: Հետաքրքիր ա՝ ումի՞ց ենք ինադ հանում: Էս քաղաքի տեր մե՞նք ենք, թե՞ իշխանությունները, որ ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում:

Նրանց սխալների և թերացումների համար քաղաքից ինադ հանելը ստորություն ա:  Իշխանությունները մի օր չեն լինի, իսկ մեր արարքի ամոթը մեզ միշտ ա ուղեկցելու

Նույն կերպ էլ չհասկացա էն պապիկին, ով օրը ցերեկով ափաշքյարա միզում էր Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի պատին: Էսպե՞ս ենք սիրում մեր քաղաքը: