Բաղադրությունը

300 գրամ սմբուկ
200 գրամ փոքր վարունգ
150 գրամ փոքր լոլիկ
150 գրամ պանիր
2 պճեղ սխտոր
Սև ձիթապտուղ
Ալյուր
Աղ, մայոնեզ
Բուսական յուղ


Պատրաստման եղանակը

1.Սմբուկը կտրել թեք օղակներով 1 սմ լայնությամբ: Վրան աղ անել, լավ խառնել և թողնել 15 րոպե, որ ջուրը դուրս գա:
2.Այնուհտեև սմբուկը լվանալ և չորացնել սրբիչով: Թեթև աղ անել և թաթափել այլուրի մեջ երկու կողմից:
3.Բուսական յուղով ավան լավ տաքացնել, դնել սմբուկներ և տապակել՝ մինչև ոսկե դարչնագունելը, թեքել և տապակել մյուս կողմից էլ՝ մինչև ոսկե դարչնագունելը:
4.Պանիրը քերել միջին քերիչով։
5.Ավելացնել մայոնեզ, ճզմած սխտոր և լավ խառնել:
6.Վարունգը կտրել թեք բարակ շրջանակներով:
7.Լոլիկը և սև ձիթապտուղը կտրել բարակ օղակներով:
8.Սմբուկի վրա դնել պանիով զանգվածը: Զարդարել լոլիկով, վարունգով և սև ձիթապտղով:
Պատրաստի սմբուկները դնել ափսեի մեջ սիրամարգի պոչի տեսքով և մատուցել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել