«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած և գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել:

Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, և նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները: Ւսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամում է գտնվում, ոչ ոք չի հերքում, սակայն առավել վտանգավոր է այն փաստը, որ դրանից դուրս գալու ուղիները չեն երևում, քանի որ ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, զբաղված են Հայաստանի քաղաքացիների ստեղծած և օրեցօր պակասող բարիքները իրար մեջ կիսելով»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել