Այս անգամ որոշեցի Ձեզ ներկայացնել մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին մի նյութ, որտեղ կդիտարկենք աստղերին՝ ելնելով նրանց մարմնի գեղեցկությունից։ Գիտեմ, որ հիմա ինձ վրա կհարձակվեն ու կսկսեն «Չի կարելի մարդկանց դատել», «Դու վաբշե հայելու մեջ նայե՞լ ես», «այ նախանձ լրագրող» ու այլ նմանօրինակ տափակաբանություններ, դրա համար միանգամից ասեմ.
Նախ, ոչ ոք կոչ չի անում բոյկոտել նրանց։ Երկրորդը, հարցն ավելորդ քաշը չէ՝ որպես էդպիսին, կամ էլ ծուռ ոտքերը, այլ այն, որ լինում են դեպքեր, երբ այդ ավելորդ քաշը չէր լինի, եթե այդ աստղը չալարեր իրենով զբաղվել ու քիչ ուտել, կամ էլ լինում է, որ, ունենալով անճոռնի ոտքեր կամ էլ մարմնի այլ մաս, հագնվում ես ճիշտ այնպես, ինչպես պետք չէ հագնվել նման արատներ ունենալու պարագայում։
Ինչո՞ւ է պետք նման հոդված։ Կարծում եմ նրա համար, որ մեր աստղ կոչվածները սկսեն գոնե մի քիչ ավելի համապատասխանել «աստղ» ասվածին ու ավելի շատ ուշադրություն դարձնեն իրենց արտաքին տեսքին ու մարմնի գեղեցկությանը, ոչ թե միայն բավարարվեն հոլովակներ նկարելով ու մեծ-մեծ փրթելով հարցազրույցների և տարատեսակ հաղորդումների շրջանակներում, որովհետև նրանք պետք է լինեն ընդօրինակման մոդել, ում կձգտեն նմանվել երկրպագուները։
8. Ժակ
Ժակ, թե ասա ջահել տղա ես, ժամանակին էլ տենց թռփոշ չէիր, որ ասես ինչ-որ նյութափոխանակության խնդիրներ ունես։ Ինչի՞ քեզանով չես զբաղվում։ Հումորի զգացողությունն ու շփվող բնավորությունը լավ բաներ են, բայց փորի պրեսսն էլ ատելու բան չի, համաձայնվիր…
7. Գրիշա Աղախանյան
Top 10 of rabiz-ի ի հայտ գալու տարիներին Գրիշին կարելի էր բնութագրել որպես ժողովրդական լեզվով ասած «Լխտիկ»։ Տարիներն անցան, Գրիշն Ամերիկաներում շատ ֆաստֆուդ կերավ ու դարձավ… «Պոնչո լխտիկ»…
6. Արմենչիկ
Մարդը «Կոդակ» կինոթատրոնն ու «Մեդիսն Սքուեր Գարդն»-ն ա լցնում հանդիսատեսով, հանդիսանում է ամենաշատ եկամուտ ունեցող հայ աստղերից մեկը, բայց մշտապես թմբլիկ է։ Եթե նայեք արտասահմանյան էստրադային, ապա կտեսնեք, որ դրա ամենավառ ներկայացուցիչներն ամեն օր ժամեր են ծախսում մարզասրահներում, որպեսզի իրենց երկրպագուներին բավարարեն ոչ միայն իրենց կատարումներով, այլև արտաքին տեսքով։ Ի՞նչ է խանգարում Արմենչիկին վերջապես դուրս գալ ռեստորանային երգչի ամպլուայից ու գոնե արտաքնապես համապատասխանել այլ չափանիշների։
5. Արտաշ Ասատրյան
Կներեք, իհարկե, բայց ինչքա՞ն կարելի է։ Ինչքա՞ն կարելի է ուտել, որ բավականին երիտասարդ տարիքից դեռ արտաքնապես օդապարիկ հիշեցնես։ Բան չունեմ ասելու, Արտաշի բնավորության ու մարդկային որաակների մասին մենակ լավն եմ լսել, բայց կրկնում եմ՝ աստղի համար արտաքին տեսքը գրեթե նույնքան կարևոր է, որքան նրա ռեպերտուարն ու ձայնային տվյալները։
4. Լիանա
Սեփական մարմնով չզբաղվելու ևս մի դասական օրինակ։ Երգչուհի Լիանան իմ հիշողության մեջ տպավորվել է հենց նրա համար, որ երբ տարիներ առաջ առաջին անգամ տեսա նրա երաժշտական հոլովակներից մեկը, առաջին միտքը, որ ունեցա, այս էր. «Այ մարդ, վատ չի երգում, բայց неужели կլիպ նկարելուց առաջ չէր կարելի մի քիչ քաշ գցել»։ Ու հիմա էլ, այս նյութը պատրաստելիս, բավականին զարմացա, երբ պարզեցի, որ նա ընդամենը 1980 թվականին է ծնվել։ Ավելորդ քաշը ոչ միայն կլորավուն է դարձնում, այլև ավելի ծերացնում է, հատկապես եթե խոսքը կնոջ մասին է գնում։
3. Սոնա
Ավելորդ քաշի հետ խնդիրներ ունենալը Սոնայի պարագայում հայտնի էր անգամ նրա երիտասարդ տարիներին, ու հիմա էլ դա ակնհայտ է, որքան էլ Սոնան մի քանի չափս փոքր հագուստ կրի ու որքան էլ ինտենսիվորեն զբաղված լինի պլաստիկ վիրաբուժությամբ։ Սոնային ինչ-որ չափով փրկում են նրա բռնկուն բնավորությունը, խարիզման, էպատաժությունը և կորսետները վերջիվերջո, բայց փաստը մնում է փաստ…
2. Շուշան Պետրոսյան
Շուշան Պետրոսյան… Մի կողմից նրա կոմպլեկցիան էականորեն նպաստում է նրա լավ վոկալին, մյուս կողմից Շուշանն իր հոլովակներում հնարավորինս հաջող կադրեր ու հագուստներ է օգտագործում, բայց դե կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ անկախ ամեն ինչից՝ Շուշանը ո՛չ առաջ, ո՛չ էլ հիմա երբեք չէր ընդգրկվի մեր էստրադայի ամենագեղեցիկ մարմին ունեցողների ցանկում։
1. Սոնա Շահգելդյան
Այս ցուցակում ամենաերիտասարդը Սոնա Շահգելդյանն է։ Լինելով ընդամենը 29 տարեկան՝ Սոնան հաջողացրել է մշտապես կայուն պահել երեք ցուցանիշ՝ լավ վոկալ, վատ ճաշակ ու կայուն ավելորդ քաշ, ինչը բացարձակ անթուլատրելի է երիտասարդ երգչուհու պարագայում։ Սոնան նորեկ չէ մեր էստրադայում, ուստի ի՞նչն էր նրան խանգարում այս տարիների ընթացքում զբաղվել իրենով։ Սոնային շատ են ծաղրում ու քննադատում ռուսերեն չսովորելու համար, իսկ ես համարում եմ, որ նա կարող է 1000 տարի էլ ռուսերեն չսովորել, իսկ այ իրենով զբաղվել պարտավոր էր։ Ի վերջո, աստղ լինելուց զատ, նաև երիտասարդ աղջիկ է։