«Պարոն Օսկանյանն արդեն երկար ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, և դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Ընդ որում, Օսկանյանը մեր կուսակցության առանցքային դեմքերից է» Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ Գալո

ւստ Սահակյանի այն խոսքերին, որ ինքը Վարդան Օսկանյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ չի կապում. «Օսկանյանը եկվոր է, ու նրա դիրքորոշումը դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ի դիրքորոշումն է: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ից լիներ, այն ժամանակ, երբ իշխանական շերեփը ձեռքին որոնումների մեջ էր, ԲՀԿ-ն հենց այդ ժամանակ ստեղծվեց, կարող էր այնտեղ լինել: Այդ ժամանակ ինքը ուրիշ տեղ էր»,-ասել էր Սահակյանը
Իսկ ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի արտահայտած այն մտքին, թե Օսկանյանի դիրքորոշումը չի նույնացվում ԲՀԿ-ի դիրքորոշման է Տիգրան Ուրիխանյանը ասել է.«Ինչ վերաբերում է Օսկանյանի արտահայտած մտքերին, ապա դրանք կարող են լինել և՛ սեփական կարծիքներ, և՛ պաշտոնական դիրքորոշումներ։ Պաշտոնական դիրքորոշումներին հասարակությունը պաշտոնապես տեղեկանում է կուսակցությունից, որոնց մասին պաշտոնապես չի հայտարարվում, ուրեմն դրանք անձնական դիրքորոշումներ են, որոնք, անշուշտ, իրենց հերթին արժանի են ուշադրության»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել