Newmag.am-ը գրում է.

Մոբայլ խաղեր չի խաղում:

Սմարթֆոնում երաժշտական հավելվածները քիչ են:

«Google Earth»–ով սիրում է բացահայտել նոր վայրեր:

«Youtube»-ում երկու ալիք ունի:

«Windows»-ից «Mac» ադապտացիան բարդ է եղել:

DJ Վակցինայի բոլոր տեխնոլոգիական պահանջները բավարարում է «iPhone 4»-ը. սմարթֆոնը կփոխի, երբ շուկայում կլինի արդեն «iPhone»-ի 6-րդ սերունդը: Սմարթֆոնը պաշտպանում է իր իսկ լոգոյով պատյանը. չնայած որպես աքսեսուար է, բայց պաշտպանիչ գործառույթը կատարում է: Սովոր է գրպանի սարքը տեսնել միշտ հագուստով` պատյանով:

«Երբ հեռախոսը մերկ է, նա լրիվ ուրիշ չափ ունի, միլիմետրերը զգում ես, ու չափիտարբերությունը դիսկոմֆորտ է առաջացնում»:

Օգտվում է Yahoo-ի և Gmail-ի փոստային ծառայություններից, բայց Mail.Ru-ից էլ չի հրաժարվում:

«Ինչպես յուրաքանչյուր հայ, որը ապրել է 90-ականներից մինչև 2000-ականներ, Mail.Ru-ում գրանցված եմ, բայց չեմ օգտվում»:

«LinkedIn». մասնագիտական սոցցանց, որը հնարավորություն է տալիս հաստատել նոր գործնական կապեր: Վակցինան այս հարթակում 1200-ից ավելի ընկերներ ունի, «LinkedIn»-ի հավելվածը սմարթֆոնում ամենաշատն է բացվում ու փակվում:

Ընթերցում է «Nature.com»՝ համանուն ամսագրի մոբայլ տարբերակը: Հավելվածը կապված է Վակցինայի առաջին մասնագիտության հետ. ընթերցում է գիտական նորություններ:

«Պաշտում եմ իմ առաջին մասնագիտությունը՝ էկոլոգիան: Փորձում եմ հետ չմնալ մասնագիտական նորարարություններից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել