Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ոիղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի, երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը:
Հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի, երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը»:
«Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, Ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում, բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը:
Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում Ձեզ ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում: Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ»,-ասվում է գյուղնախարարի ուղերձում:
Հ.Գ. Միանում եմ մեր նախարարի շնորհավորանքերին ու մաղթանքներին և ասում հետևյալը` <Առանց զարգացող ու կայուն գյուղատնտեսության ոչ ոք թող չերազի, որ մեր երկիրը ապագա կունենա>:
Աղբյուրը` պանարմենիան.նեթ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/418547008201158
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել