Doctors.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ կրծքով կերակրումը նվազեցնում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը մոր մոտ: Հետազոտությունն իրականացրել է մասնագետների մի խումբ` Էլեանոր Սվորցի գլխավորությամբ:

Գիտնականները հավաքել են 40-78 տարեկան 2233 ամերիկուհիների տվյալներ: Մասնակիցներից 1828-ը երեխաներ ունեին: Նրանցից 56%-ը իրենց երեխաներին առնվազն մեկ ամիս կերակրել են կրծքով:

Հետազոտությունների տվյալներով` շաքարախտի երկրորդ տիպը զարգացել է կրծքով չկերակրող կանանց 27%-ի մոտ: Նրանց մոտ հիվանդության զարգացման հավանականությունը գրեթե երկու անգամ գերազանցել է երեխա չծննդաբերած կամ երեխաներին կրծքով կերակրած կանանց մոտ հիվանդության զարգացման հավանականությանը: Շաքարախտով հիվանդանալու ռիսկն իրենց երեխաներին 1-3 ամիս միայն կրծքով կերակրած կանանց մոտ եղել է 1.5 անգամ ավելի քիչ այն մայրերի համեմատ, ում երեխաները երբեք չեն կերակրվել միայն կրծքով:

Հետազոտությունների հեղինակները նշել են, որ շաքարախտի զարգացման ռիսկի ցուցանիշների հարաբերակցությունը չի փոխվել լրացուցիչ գործոններ, այդ թվում` կանանց տարիքը և քաշը, ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը, ինչպես նաև շաքարախտով տառապող մերձավոր հարազատների առկայությունը, հաշվի առնելու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել