Fact.am-ը գրում է.
Շատ հաճախ հղի կանանց մոտ հարց է առաջանում. իսկ կարելի՞ է թռչել հղիության ընթացքում: Պատասխանն ակնհայտ է՝ թռիչքները չեն արգելվում: Սակայն ավիաընկերությունները հղի կանանց ներկայացնում են պահանջների մի շարք: Պահանջներից մեկն այն է, որ 32-36 շաբաթական հղի կանանց արգելվում է ինքնաթիռ բարձրանալ: Որոշ ավիաընկերություններ արգելում են թռչել, եթե կինը սպասում է մեկից աելի փոքրիկների: Եթե կինը հղիության սկզբնական շրջանում ցանկանում է ճանապարհորդել, ապա պպետք է ներկայացնի բժշկական տեղեկանք կամ բժիշկի գրավոր թույլտվություն:
Ստորև ներկայացնում ենք որոշ ավիաընկերությունների պահանջները հղի կանանց
Ավիաընկերության անվանումը | Պահանջները |
Delta Airlines, United Airlines, Alitalia, Swissair, Air France, Lufthansa | 36 շաբաթից հետո պահանջվում է տեղեկանք |
British Airways, British European, Air New Zealand | Մինչև 36 շաբաթը պահանջվում է բժշկական տեղեկանք, որից հետո բացառապես արգելվում է |
Northwest Airlaines, KLM | 36 շաբաթից հետո արգելվում է |
Air New Zealand | Բազմապտուղ հղիներին արգելվում է թռիչքը |
Virgin | 34 շաբաթից հտո թույլատրվում է միայն բժիշկի ուղեկցության դեպքում |
Iberia | Պահանջներ չկան |
Եթե հղի կինը վերջիվերջո որոշում է թռչել, ապա պետք է ստանա բժշկական խորհրդատվություն:
Հղի կանանց խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ խորհուրդներին
1.Առաջին գործոնը, որ պետք է հիշել, այն է, որ թռիչքի ժամանակ մարդու օրգանիզմը շատ արագորեն ջրազրկվում է: Թռիչքի ժամանակ խորհուրդ է տրվում հեղուկ շատ օգտագործել: 2. Երկար թռիչքի դեպքում ոտքերի ուռելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում քայլել ինքնաթիռի սրահով: 3. Հագուստը պետք է լինի շատ հարմարավետ 4. Կոշիկը ևս պետք է լինի հարմարավետ և ցանկալի է ոչ բարձրակրունկ: 5. Ամրագոտին խուրհուրդ է տրվում ամրացնել փորի վերևում 6. Խորհուրդ է տրվում թեքել աթոռի թիկունքը մեջքը չցավեցնելու համար
Թռիչքի ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում օգնության կգան ուղեկցորդուհիները: Նրանք գիտեն հղիների հետ վարվելու կանոնները և նույնիսկ կարող են ծննդաբերություն ընդունել: