Երբ սրանից մի քանի ամիս առաջ պատահաբար տեսա երգչուհի Նանային «Երևանն է խոսում» թոք-շոուում, ապշահար եղա։ Ապշահար եղա, թե ինչ դաժան հաշվեհարդար է տեսել ինքն իր հանդեպ՝ ակնհայտորեն չարաշահելով պլաստիկ վիրաբուժական միջամտությունները։ Այնպիսի տպավորություն էր, կարծես Սիլվեստեր Ստալոնեի բոտեքսապաշտ մոր հարազատ քույրը լիներ։
Նանան այն աստիճան է խորացել բոտեքսային մանիպուլյացիաների մեջ, որ ինձ սկսում է թվալ, որ ամեն առավոտ մի թեյի գդալ բոտեքս է ուտում նախաճաշին։ Զարմանալ կարելի է միայն, թե ինչ աստիճան պետք է բացակայի չափի զգացողությունը մարդու մոտ, որ նա իր գրպանից փող տա, որպեսզի արտաքնապես նմանվի մեղուների պարսի հարձակմանը ենթարկված ու ակնհայտորեն այդ հարձակման ընթացքում տուժած զոհի։
Ինքներդ կարող եք համացանցով գտնել Նանայի հին նկարներն ու հոլովակները և համեմատել։ Ճիշտ է, Նանան երբեք Միսս Տիեզերք չի եղել, բայց դե հիմա ի՞նչ է՝ Այտուցված Տիեզերք… Գոնե այն ժամանակ նա իր շրթունքներն այն օրի չէր հասցրել, որ յուրաքանչյուր կադրում զգաս, թե ինչ դաժան դիմադրություն են դրանք ցույց տալիս երկրի ձգողականության ուժին։ Իմա՜ստը, Նանա ջան, դրանից դու ավելի սեքսուալ ու ավելի ցանկալի դարձա՞ր։
Խնդրեմ, մի քանի «Առաջ և հետո» լուսանկարներ
Առաջ…
Հետո…
Առաջ…
Հետո…
Առաջ…
Հետո…