1. Ձեռք չտաք դեմքին: Պատկերացրեք, թե ձեր ձեռքերին որքան միկրոբներ կան: Առանց անհրաժեշտության դեմքին հարկավոր չէ դիպչել, առավել ևս փորձել կորյակներ հեռացնել:
2. Հարկավոր է օրական երկու անգամ լվացվել: Եթե չոր մաշկ ունես, ապա փրփուր կամ կաթ օգտագործիր, իսկ եթե ճարպոտ՝ գել:
3. Չափազանց շատ տոնիկներ և լոսյոններ մի օգտագործիր: Դրանք սպիրտ են պարունակում, որը չորացնում է մաշկը:
4. Սկրաբը պարտադիր է: Այն հեռացնում է մաշկի մահացած բջիջները: Կարելի է տնային պայմաններում սուրճից կամ շաքարից պատրաստված սկրաբ օգտագործել:
5. Կոսմետիկ կավը քո լավագույն ընկերն է: Այն կարելի է գնել դեղատնից, իսկ համացանցում կավի հիմքով պատրաստված բազմաթիվ դիմակների բաղադրատոմսեր կան:
Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/130751.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել