Դեմքի խնամք. անթերի մաշկ ունենալու հինգ ոսկե կանոններ


13:12 , 30 մարտ, 2015

Դեմքի խնամք. անթերի մաշկ ունենալու հինգ ոսկե կանոններ1. Ձեռք չտաք դեմքին: Պատկերացրեք, թե ձեր ձեռքերին որքան միկրոբներ կան: Առանց անհրաժեշտության դեմքին հարկավոր չէ դիպչել, առավել ևս փորձել կորյակներ հեռացնել:

2. Հարկավոր է օրական երկու անգամ լվացվել: Եթե չոր մաշկ ունես, ապա փրփուր կամ կաթ օգտագործիր, իսկ եթե ճարպոտ՝ գել:

3. Չափազանց շատ տոնիկներ և լոսյոններ մի օգտագործիր: Դրանք սպիրտ են պարունակում, որը չորացնում է մաշկը:

4. Սկրաբը պարտադիր է: Այն հեռացնում է մաշկի մահացած բջիջները: Կարելի է տնային պայմաններում սուրճից կամ շաքարից պատրաստված սկրաբ օգտագործել:

5. Կոսմետիկ կավը քո լավագույն ընկերն է: Այն կարելի է գնել դեղատնից, իսկ համացանցում կավի հիմքով պատրաստված բազմաթիվ դիմակների բաղադրատոմսեր կան: